Ոչ մի երաշխիք չկա, որ Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները կհանգեցնեն համընդհանուր համաձայնության: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ղեկավար Քեթրին Էշթոնը`Թեհրանում Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ մամլո ասուլիսի ժամանակ, հաղորդում է Trend-ը:
«Ժամանակավոր համաձայնագիրն իսկապես կարևոր է, սակայն վերջնական համընդհանուր համաձայնագիրն ավելի կարևոր է, սակայն բարդ է դրան հասնելը, այն ջանքեր է պահանջում, և ոչ մի երաշխիք չկա, որ հաջողության կհասնենք»,- հայտարարել է Էշթոնը:












































