«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆի կարծիքով` կարելի էր խուսափել պարտությունից` «Ուդինեզե»-ի դեմ խաղում:
«Իհարկե, մենք հիասթափված ենք: Հնարավոր չէ ուրախ լինել պարտություն կրելուց հետո: Մանավանդ այս պարտությունից, որից կարելի էր խուսափել: Մենք նպատակասլաց չէինք, իսկ մրցակցի դարպասապահը գերազանց էր գործում:
Գիտեինք, որ «Ուդինեզե»-ն հզոր հակագրոհներ է կազմակերպում և կարողանում է օգտվել հակառակորդի սխալներից: Մենք պետք է ավելի որակյալ լուծումներ գտնեինք»,- ասել է Զեդորֆը:









































