«Յանդեքս» համացանցային ընկերությունը ներկայացրել է «ամենականացի» և «ամենատղամարդկային» բառերի յուրօրինակ վարկանիշային աղյուսակը, որոնք օգտագործում են երկու սեռերի ներակայացուցիչները`համացանցում տեղեկություն փնտրելիս: Այս մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:
Վիճակագրական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ամենից հաճախ փնտրում են երեխաների դաստիարակության և ծննդի վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրվում կրթություն ստանալու հարցերով: Կանայք ամենահաճախ օգտվում են «երեխա», «դասարան», «դաս», «օրագիր» և նման այլ բառերից:
Իսկ տղամարդիկ փնտրում են սպորտի, տեխնիկայի և համացանցի հետ կապված նյութեր: Անհրաժեշտ տեղեկությունը գտնելու համար ամենից հաճախ կիրառվում են «տորրենտ», «ֆուտբոլ», «սկավառակ» բառերը:
Երկու սեռը ամենից հաճախ օգտագործում են «նորություններ», «վարորդ», iPhone և «անձնագիր» բառերը:






































