Իրաքի վարչապետ Նուրի էլ-Մալիքին հայտարարել է, որ երկրում անվտանգության ճգնաժամի պատասխանատվությունն ընկած է Սաուդյան Արաբիայի և Քաթարի վրա: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Սաուդյան Արաբիան և Քաթարը հարձակվում են Իրաքի վրա`Սիրիայի միջոցով կամ անմիջականորեն, և նրանք Իրաքին պատերազմ են հայտարարել: Այդ երկու պետությունները բոլորից վաղ են պատասխանատվություն կրում Իրաքում անվտանգության, միջկրոնական և տարածքային ճգնաժամի համար»,-ասել է վարչապետը:
Շիա մուսուլման էլ-Մալիքիի խոսքերով` իր դեմ մեղադրանքները` Իրաքում սունիներին ճնշելու վերաբերյալ, տարածում են մոլեռանդները, որոնք հրահրվում են Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից:
Իրաքի վարչապետի կարծիքով` Էր-Ռիադը և Դոխան քաղաքական, ֆինանսական և տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում Իրաքի գրոհայիններին, ինչպես նաև զինում:












































