Monday, 08 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Սերժ Սարգսյանի ոտքերին կապված քարը

Դուբլինում ԵԺԿ-ի համագումարին մասնակցող Սերժ Սարգսյանը, ըստ էության, ոչինչ չասող ելույթից բացի, ունեցել է երկկողմ հանդիպումներ: Սրանք էլ իրականում որևէ էական բան չեն ասում, քանի որ այդ երկկողմ հանդիպումները չեն եղել ԵԺԿ-ի ղեկավար կազմի մակարդակով:

Սակայն հանդիպումներից մեկը հետաքրքրական է: Սերժ Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի Ժողովրդավարական միավորում կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ: Այս հանդիպումը շատ հետաքրքրական է ավելի վաղ եղած մի քանի իրողության ֆոնին: Մի քանի շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդես եկավ թվիթերյան գրառումով՝ խոսելով Կիպրոսի և Հյուսիսային Կիպրոսի միավորման վերաբերյալ բանակցություն սկսելու կողմերի համաձայնության մասին և հարցնելով, թե ինչու նույնը հնարավոր չէ Ղարաբաղում: Իսկ բառացիորեն այն ժամանակ, երբ Դուբլինում Սերժ Սարգսյանը մասնակցում էր ԵԺԿ-ի հավաքին, նրա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Շվեյցարիայի նախագահին էր փոխանցում Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը: Շվեյցարիան հայ-թուրքական հարաբերությունների միջնորդ պետություն է, իսկ վերջին շրջանում Հայաստանի պաշտոնյաները կարծեք թե հաճախ են սկսել մեկնել Շվեյցարիա: Ինչպես հայտնի է, Թուրքիան առնչություն ունի նաև Կիպրոսի խնդրին՝ Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի ազդեցության ներքո է: Ահա այս տեղեկատվությունների խաչմերուկում Սերժ Սարգսյանի հանդիպումը կիպրական առաջատար քաղաքական ուժերից մեկի ղեկավարի հետ դառնում է հետաքրքրական:

Ի՞նչ է հյուսվում միջազգային ասպարեզում հայ-թուրքական հարաբերությունների մասով, և ի՞նչ խաղի մեջ են մտել Հայաստանի իշխանությունները: Որ ինչ-որ բան հյուսվում է՝ ակնհայտ է: Պարզ է նաև, որ այս հարցում շահագրգռված են և՛ Թուրքիան, և՛ միջազգային հանրությունը: Բանն այն է, որ մոտենում է 2015 թվականը, իսկ այդ թվականին լրանում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միջազգային հանրությունն ակնհայտորեն պատրաստ չէ Ցեղասպանության ճանաչման հարցում բեկումնային, շրջադարձային որոշումների, քան կան այժմ: Մյուս կողմից, 100-րդ տարելիցը բերում է բարոյական պարտավորություններ, որոնք հենց այնպես անտեսելը իհարկե շատ դժվար կլինի: Այստեղ կարող են օգնության գալ հայ-թուրքական հարաբերությունները՝ նոր փուլով: Թուրքիայի համար էլ այս փուլը հնարավորություն կլինի ցույց տալու, այսպես ասած, հանդուրժողականության և հարևանության մի նոր ակտ:

Հայաստանին այս ամենը պե՞տք է, թե՞ ոչ: Եթե խոսքը հայ-թուրքական սահմանի բացման իրական հեռանկարների մասին է, ապա իհարկե պետք է: Սակայն, այստեղ առաջանում են հարցեր՝ կապվա պայմանների հետ: Եթե պայմաններն այն են, ինչ հայ-թուրքական արձանագրություններում է նախանշված, ապա Հայաստանի շահերի ոտնահարումն ակնհայտ է: Եթե խոսքը կարող է նոր պայմանների մասին լինել, ապա իհարկե Հայաստանը պետք է մտնի քննարկումների մեջ: Սակայն ամբողջ հարցն այն է, թե արդյոք գործ ունենք նոր քննարկումների՞, թե՞ պարզապես բլեֆի հետ: Բլեֆ, որը բխում է բոլոր կողմերի շահերից, իսկ Հայաստանում սա միայն Սերժ Սարգսյանի շահերից է բխում, քանի որ պետությունը կրկին մնալու է խաբված ու ձեռնունայն, ավելին՝ Հայաստանն ընդամենը օգտագործվելու է այլ նպատակների համար: Եվ միայն Սերժ Սարգսյանն է, որ նոր գործընթացը օգտագործելու է որպես, այսպես ասած, միջազգային ջրի երեսին մնալու մի նոր հնարավորություն, որը նրան օդ ու ջրի պես անհրաժեշտ է Մաքսային միության քարը ոտքերին կապելուց և հատակում հայտնվելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում