ՀՀ արտգործնախարարն օրեր առաջ հրապարակված իր հոդվածներից մեկում նշել է, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց՝ կառուցողական բանակցային գործընթացում կողմերի ներգրավումը հնարավորություն է տալիս հասնելու շոշափելի արդյուքների, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումներին՝ բանախոսը հիշեցրեց, որ մայիսի 7-ին կայացել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։
Մայիսի 8-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցություններ, և արդեն հունիսի 4-ին տեղի է ունենալու ՀՀ արտգործնախարարի այցը Նիկոսիա՝ մասնակցելու նույն ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը», – տեղեկացրեց Աննա Նաղդալյանը։