Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը այսօր նոր օրենք է ստորագրել ընտրությունների մասին, որը ճանապարհ է բացում երկրի նախագահի ընտրության համար: Անցած շաբաթ այդ օրենքը հավանության էր արժանացրել նախարարների կաբինետը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես սպասվում է, արդեն վաղը կսկսվի ընտրությունների անցկացման հստակ ժամկետների քննարկում, որոնք ի սկզբանե նախանշված էին ապրիլի վերջին:
Օրենքում սկզբունքային նոր կետն այն է, որ այսուհետ միայն բարձրագույն պաշտոնի թեկնածուներն իրավունք ունեն բողոքարկել ընտրությունների արդյունքները, ընդ որում՝ բողոքը ԿՀԸ ներկայացնելու համար ունեն միայն 2 օր:









































