Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

«Քոչարյանը ոչնչի առաջ կանգ չի առնելու»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանն է։

Պարոն Հովսեփյան, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Ըստ Ձեզ, դա ի՞նչ ազդեցություն կունենա հետագա դատաքնության, ինչպես նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական իրավիճակի վրա։

 

-Նախ հետագա դատաքննության արդյունավետությունը, կարծում եմ, վտանգած է, քանի որ եթե Քոչարյանը բանտում գտնվելիս է նման ճնշումներ բանեցնում դատարանի վրա, ազատված կարգավիճակում նրա հնարավորությունները մեծանում են։ Իսկ արտաքին քաղաքական իրավիճակի տեսանկյունից այն թերևս կարող է օրակարգային լինել միայն հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Մինչդեռ արևմուտքն ընկերական կապերով կապված չէ Քոչարյանի հետ և, չլինելով 2008թ. արյան առնչակից, դեմ չէ արդարադատության իրականացմանը։ Միաժամանակ չի կարելի անուշադրության մատնել այն, որ Քոչարյանը փորձելու է դատարանում տիրող մթնոլորտը տարածել շուրջբոլորը և որքան քաոսային լինի իրավիճակը, այնքան արտաքին ուժային կենտրոնները ավելի ակտիվ կփորձեն իրավիճակից օգտվել, ինչն, իհարկե, նրա համար հոգ չէ։ Ներքաղաքական իրավիճակն այս դատաքննության առնչությամբ չի լարվի, եթե նկատի ունենանք իշխանության համար միջկուսակցական պայքարը։ Միաժամանակ տեղային, արհեստական ու հրահրված սրացումներ կլինեն՝ կոնկրետ այդ շրջանակի նեղ-անձնական շահերով պայմանավորված։

 

Ակնհայտ է, որ Քոչարյանն ու իր աջակիցներն այս որոշմամբ ամրացած, նոր թափով են դիմադրելու։ Դատարանների մոտ նրա աջակիցները իրենց բավական ագրեսիվ են պահում, եղել են քաշքշուկի դեպքեր։ Արդյո՞ք Քոչարյանն իսկապես ունի աջակիցներ, թե այդ անձանց ուղղորդում են։ Ինչպե՞ս կգնահատեք նրանց վարքը։

 

-Այս օրերին բազմաթիվ հրապարակումներ ու բացահայտումներ եղան, թե իրականում ովքեր են այդ «աջակիցները»։ Նրանց վարքուբարքից ակնհայտ է, որ այդ դերի մեջ անշահախնդրորեն չէ, որ մտել են։ Իսկ ահա նրանց կարգի հրավիրելու գործը պիտի ստանձնի ոստիկանությունը, մինչդեռ ոստիկանների պահվածքում ինչ-որ կաշկանդվածություն է նկատվում։ Դա անթույլատրելի շքեղություն է նման իրավիճակում, երբ մեղադրյալը հոգեբանական առավելություն ստանալու խնդիր է լուծում։ Իրավապահները նաև կարծես չեն շտապում ապացույցներ հայթայթել այդ կազմակերպված «աջակիցների» հավաքագրման գործընթացի վերաբերյալ, ինչը նույնպես հրատապ լուծում է պահանջում։ Ի՞նչ է, անպայման պիտի կառավարության նիստում վարչապետը բարձրացնի այդ հարցը, որ կատարե՞ն իրենց աշխատանքը։

 

Արցախի նախկին ու ներկա նախագահներ Ղուկասյանն ու Սահակյանի երաշխավորագրերը կարծես հիմք դարձան Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Ինչպե՞ս կգնահատեք արցախցի պաշտոնյաների այս վարքը։

 

-Արկադի Ղուկասյանը նախկին նախագահ է և, ըստ էության, ազատ է իր գործողություններում։ Մինչդեռ Բակո Սահակյանի պարագայում հարցը հազարապատիկ բարդ է, քանի որ նա գործող նախագահ է և ներկայացնում է Արցախի ժողովրդին։ Նրա երաշխավորությունը ոչ թե անձնական, այլ ինստիտուցիոնալ բնույթի էր։ Հատկապես խափանման միջոցի փոփոխությունից հետո լուրջ հարց է ծագում՝ արդյո՞ք դա Արցախի գործադիր իշխանության կողմից ուղիղ միջամտություն չէր Հայաստանի ներքին գործերին և ուղիղ ազդեցության գործադրում ՀՀ իշխանության երրորդ ճյուղի՝ դատական համակարգի վրա։ Խնդիրն ավելի է խճճվում, երբ հաշվի ենք առնում Քոչարյանի՝ քաղաքական դիրքավորումն ու նրան առաջադրված մեղադրանքը։ Սահմանադրական կարգի տապալումը ծանրագույն մեղադրանք է, ինչին, առնվազն քաղաքական մակարդակում, իրենց առնչակցում են Արցախի նախկին ու ներկա նախագահները։ Հազիվ թե Արցախի նախագահը չի գիտակցում, թե, անձնական դրդապատճառներով հանդերձ, ինչպիսի հարված է հասցրել ոչ միայն Հայաստանում իր հեղինակությանը, այլև Արցախը՝ բանկացային գործընթացին մասնակից դարձնելու Հայաստանի արտաքին քաղաքականությանը։ Ի դեպ, այն, որ նրանք դատարանից հեռանալով հրաժարվեցին մեկնաբանել իրենց քայլը, արդեն իսկ հուշում է, որ առանձնակի հպարտություն չեն զգացել մեղադրյալի հետ հավասար կարգավիճակում հայտնվելու փաստից։

 

Քոչարյանն ու նրա աջակիցները մեծ ռեսուրսների են տիրապետում, որը այս օրերին օգտագործում են գործող իշխանության դեմ։ Մինչեւ ուր այս անձինք կարող են հասնել իրենց քայլերում՝ հաճախ վնաս հասցնելով երկրի վարկին։

 

-Պատկերացնելու համար, թե այդ խումբը ուր կարող է հասնել, բավական է հիշել 1998թ. հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Կարելի է նաև հետևել Քոչարյանի անձնական սպասարկման զլմ-ներով տարվող այլևս ակնհայտ ահաբեկչական քարոզին, որն օր օրի անթաքույց ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ է հնչեցնում ՀՀ վարչապետի հասցեին։ Ի դեպ, հուսով եմ՝ այս հարցով Ազգային անվտանգության ծառայությունը հետևողականորեն զբաղվում է։ Իսկ Քոչարյանի առաջնային խնդիրը սեփական ազատությունն է, որի ճանապարհին նա ոչնչի առաջ կանգ չի առնելու։ Հայաստանի միջազգային վարկին որևէ ձևով նա չի կարող վնասել՝ բացառությամբ նրա, որ կրկին լծվել է հայաստանցի-ղարաբաղցի տարանջատմանը։ Դրա ամենացցուն օրինակը հենց արցախյան նախագահներին իր խափանման միջոցի փոփոխությանը խառնելն էր, որը պետք է կանխեր ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, եթե մեկ վայրկյան իսկ տատանվելիս լիներ Արցախի ու իր անձնական շահի միջև։ Ի վերջո, եթե անգամ նրա ազատությունը կախված էր Բակո Սահակյանի երաշխավորագրից, մի՞թե պարզ չէ, թե դա, նախագահական կարգավիճակով պայմանավորված, որքանով բարդացրեց Արցախի նախագահի դրությունը՝ թե՛ Հայաստանի իշխանությունների հետ քաղաքական հարաբերություններում, թե՛ հանրության աչքում։

 

Մարտի 1-ի գործով դատարանի առաջ են կանգնելու չորս նախկին պաշտոնյաներ։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկում Սերժ Սարգսյանին։

 

Սերժ Սարգսյանն իր քաղաքական պատասխանատվությունը կրել է նախորդ տարվա ապրիլի 23-ին, երբ հանրությունը նրան ստիպեց իր ձեռքով գրել «ես սխալվեցի» արտահայտությունն ու հրաժարական տալ, թեև 2008-ին խրոխտ հայտարարում էր, որ երբեք հրաժարական չի տալու։ Իսկ ահա իրավական պատասխանատվության կանչելն արդեն ՀՔԾ-ի ու դատախազության իրավասության տիրույթում է։

 

Ի՞նչ ակնկալիքներ ունեք դատաքննությունից։ Կազդի՞ խափանման միջոցի փոփոխությունը դրա ընթացքի վրա։

 

-Կարծում եմ՝ միանշանակ կազդի, առավել ևս որ պաշտպանական կողմը, նորովի ոգևորված, էլ ավելի է փորձելու լղոզել հարցի էությունը աղմուկի մեջ։ Դատարանի վրա աննախադեպ ճնշումն այլևս փաստ է, ինչը ոչ միայն չի մարելու, այլ առաջիկայում էլ ավելի է ահագնանալու։

Որքան մոտենանք գործում առկա հիմնարար ապացույցների հետազոտմանը, այնքան մթնոլորտը շիկացած է լինելու։ Սա, ի դեպ, նկատելի դարձավ հենց դատաքննության ընթացքում, երբ դատավորը կարծես չէր տիրապետում իրավիճակին։ Քոչարյանը, նրա փաստաբաններն ու «աջակիցները» իրենց պահում էին խիստ ագրեսիվ ու կամայական, ինչը զսպելու իրավասությունը պատկանում էր դատավորին։ Շատ խոսուն դրվագ էր, երբ Արցախի նախագահները մտան դահլիճ ու թե ինչպես էր դատավորը ամոթխած նայում Քոչարյանի՝ իր ելույթն ընդհատելուն, տեղից դուրս գալուն, նախագահներին իր կողքին նստեցնելու դիրիժորությանը։ Նշանակում է, որ դատարանում կարգուկանոնը թելադրում էր Քոչարյանը և ոչ թե դատավորը։ Ուստի հարց է առաջանում՝ արդյո՞ք այդպիսի կամային հատկանիշներով դատավորը ի վիճակի է լինելու անաչառ վճիռ կայացնել։ Կարծում եմ նաև, որ որքան առաջ գնա դատավարությունը, այնքան քոչարյանամերձ խումբը ակտիվորեն լծվելու է ԼՂՀ-ն ՀՀ-ին հակադրելու գոծին։ Նա Արցախ-Հայաստան բաժանմամբ ժամանակին լուծեց իշխանության հարցը, այժմ էլ նույն մեթոդով լուծում է իր ազատության հարցը, իսկ առողջ ուժերի կամքը, դժբախտաբար, առայժմ բավարարում է կողքից հետևողի կարգավիճակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում