Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը քննադատել է «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերի աշխատանքը `նշելով, որ մյունխենցիները հզոր թիմ կլինեին նաև առանց նրա օգնության:
«Հիանալի է, որ «Բորուսիա»-ի ղեկավարությունը հրավիրեց ինձ: Կարծում եմ` «Բավարիա»-ն միավորներ չէր կորցնի, եթե Զամերը չաշխատեր ակումբում: Պարզապես այդ մասնագետը պետք է շնորհակալ լինի, որ ինչ-որ մեկը որոշել է իրեն Մյունխեն հրավիրել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կլոպը:
Հիշեցնենք` 2000-2004 թվականներին Զամերը ղեկավարել է «Բորուսիա»-ն:







































