ԱՄՆ-ի հանրապետական սենատորներ Մարկ Կիրկը և Դեն Քոութսը նամակ են ուղարկել FIFA-ի նախագահ Յոզեֆ Բլատերին` կոչ անելով դադարեցնել Ռուսաստանի անդամակցությունը ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային: Համապատասխան նամակը հրապարակվել է սենատոր Կիրկի պաշտոնական կայքում:
«Ինքնիշխան Ուկրաինայի ռազմական օկուպացիայի կապակցությամբ խնդրում ենք քննարկել Ռուսաստանի անդամակցությունը FIFA-ին դադարեցնելու մասին հարցը, ինչպես նաև զրկել երկրին 2018թ. աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից: Բացի այդ, խնդրում ենք մերժել Ռուսաստանի հավաքականի` Բրազիլիայում առաջիկա աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքը»,- ասվում է նամակում:
Սենատորները FIFA-ի նախագահին հիշեցրել են, որ նման որոշման նախատիպ գոյություն ունի: Ավելի վաղ կազմակերպությունն արգելեց Հարավսլավիայի հավաքականին մասնակցել 1992թ. Եվրոպայի առաջնությանը և 1994թ. աշխարհի առաջնությանը:








































