Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զորակցություն է հայտնել իշխանությունից հեռացված Ուկրաինայի նախագահին և դատապարտել պետական հեղաշրջումը:
Նա Յանուկովիչին համարում է հեղաշրջման զոհ, որն իրականացվել է ԱՄՆ-ի աջակցությամբ:
Ինչպես հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Մադուրոյի վարչակազմի հայտարարությանը, Կիևի նոր դե ֆակտո իշխանությունները սպառնում են Ուկրաինայի միասնությանը, տարածաշրջանի կայունությանն ու Ռուսաստանի ինքնիշխանությանը:







































