Ուկրաինայի շուրջ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունները չպետք է ազդեն Իրանի հարցով ԱՄՆ-ի հետ համագործակցության վրա: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակիին:
«Մենք ոչ բոլոր հարցերում ենք համաձայն Ռուսաստանի, Չինաստանի և մի շարք այլ երկրների հետ: Ռուսաստանը բանակցային գործընթացի մաս է և այն աջակցում է ոչ այն պատճառով, որ ԱՄՆ-ին լավություն է անում: Նրանք նաև հրապարակայնորեն հայտարարել են, որ անհանգստացած են այն հնարավորությամբ, որ Իրանը կարող է միջուկային զենք ստանալ»,- ասել է Պսակին:
«Այնպես որ՝ մենք լիահույս ենք, և վերջին շաբաթը ցույց է տալիս, որ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ կմնա ակտիվ կողմ»,- հավելել է Պետդեպի ներկայացուցիչը:






































