Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կարլոս Տևեսը նշել է, որ Ա Սերիան ամենաբարդն է այն առաջնությունների մեջ, որտեղ ինքը հանդես է եկել:
«Ա Սերիան ամենաբարդ առաջնությունն է: Ես շատ երկրներում եմ հանդես եկել, բայց այստեղ ֆուտբոլը շատ տակտիկական է, նույնիսկ չափից շատ և հենց դրա համար էլ այն ամենաբարդն է»,-Տևեսի խոսքերն է մեջբերում SkySports-ը:
«Երբ ես եկա «Յուվենտուս», վստահ էի, որ շատ բանի եմ ունակ: Ես լավ եմ աշխատել իմ թիմակիցներիս հետ: «Յուվե»-ն շատ ուժեղ ակումբ է: Երբ մենք խաղում ենք այնպես, ինչպես կարող ենք, ապա մեզ հաղթելը շատ դժվար է»:







































