Տորոնտոյում` Յորքի համալսարանում, հրաձգության ժամանակ երկու կին է տուժել: Այս մասին հաղորդում է Toronto Star-ը:
Նախնական տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել ուսումնական հաստատության ուսանողական կենտրոնում: Տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ:
Նշվում է, որ տուժածներից մեկը ստացել է կյանքի համար ոչ վտանգավոր վերքեր: Երկրորդ կնոջ վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:











































