TUIK թուրքական վիճակագրական ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայի երիտասարդ քաղաքացիները գոհ չեն իրենց կյանքից։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 18-54 տարեկան երիտասարդների միայն 55․4 տոկոսն է իրեն երջանիկ համարում։ Նշենք, որ 50 տոկոսի կարծիքով՝ երջանիկ լինելու համար բավական է միայն առողջ լինել, իսկ 20 տոկոսի համար կարևոր է հաջողակ լինելը։ Բացի այդ, աշխատող երիտասարդների 76 տոկոսը գոհ է իր աշխատանքից, իսկ 48․7 տոկոսը՝ վաստակած գումարից։