ԱՄՆ ռազմածովային ուժերի «Տրաքստոն» հրթիռային ականակիր նավը, որն ուղևորվում է Սև ծով, Դարդանելի նեղուցը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, Սև ծովում է գտնվում նաև մեկ այլ ամերիկյան նավ՝ «Թեյլոր» հածանավը, որը ծովի արևելյան մաս է ուղարկվել Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ անվտանգության միջոցներն ապահովելու համար:
Հունաստանի նավահանգիստներից մեկում էլ կանգնած է ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Բուշ» ավիակիրը: Որոշ դիտորդներ կարծում են, որ այն կմնա տարածաշրջանում Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ և կարող է անցնել Սև ծով: Սակայն Մոնտրեի կոնվենցիայի համաձայն՝ նման դասի նավերն իրավունք չունեն անցնել թուրքական նեղուցներով:









































