Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Քոչարյանը այնքան հանցագործություն է կատարել, որ իշխանություն հանձնելը նրա համար մահացու վտանգ էր

«Ռոբերտ Քոչարյանն արյունով եկավ, արյունով գնաց, նրա իշխանավարման տարիներին ցանկացած ընդդիմադիր քայլ շատ լուրջ հակահարված էր ստանում՝ ոչ միայն խոսքով, այլ նաև գործողությամբ, որի արդյունքում լինում էին նաև սպանություններ: Քոչարյանի օրորք դաժան դեպքեր են եղել, և առանցքում ինքն է եղել,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը: – Քոչարյանն այսօր ասում է, թե տեղյակ չէ այդ ամենից, և նրա փաստաբանն էլ տարօրինակ ձևով համարձակվում է ասել, թե կապացուցի, որ Սահմանադրությամբ՝ բանակը կարելի է հանել ժողովրդի դեմ, սա արդեն վերջն է»:

ՀՀ Ժողովրդական կուսակցության փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Քոչարյանն արդարադատության առջև միայն Մարտի 1-ի գործով չէ, որ պետք է պատասխան տա, սպասելի է, որ նոր մեղադրանքներ կառաջադրվեն: «Մինչև Մարտի 1-ը եղել է Հոկտեմբերի 27… Ռ. Քոչարյանն իշխանության է եկել՝ Սահմանադրությունը խախտելով, ոտքի տակ տալով, և մինչև վերջ Սահմանադրությունը ոտնահարել է, ժողովրդին ստորացրել, երկրում ստեղծել է քրեաօլիգարխիկ համակարգ, վատնել են պետության ողջ կապիտալը: Չմոռանանք, որ մինչև Ռ. Քոչարյանը, մեր երկրում սեփականաշնորհվել են միայն մինչև 35 աշխատող ունեցող ձեռնարկությունները, Քոչարյանի ժամանակ մեր ողջ պոտենցիալը ոչնչացվեց…»:

ՀԱԿ վարչության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը, անդրադառնալով Ռ. Քոչարյանի որդու հարցադրմանը, թե նախագահի ինչին էր պետք մարդ սպանել, նշեց. «Հայաստանում ամեն մարդ գիտի, որ Քոչարյանը Սահմանադրությունը կեղծելով՝ իշխանությունը զավթել է, և իրեն պետք էր այդ զավթած իշխանությունը պահպանել, նա այնքան հանցագործություն է գործել, որ իշխանությունը կորցնելը նրա համար մահացու վտանգ էր, գիտեր, որ բանտում է հայտնվելու… Քոչարյանը Հայաստանի ցանկացած բնագավառ ղեկավարել է ոչ որպես նախագահ, ավերել է ցանկացած բնագավառ, նա ՀՀ նախագահ չի եղել, հայոց պետականության հետ ոչ մի կապ չի ունեցել»: Սամվել Աբրահամյանը նաև ընդգծեց, որ Քոչարյանը մեծագույն հանցանք է գործել թեկուզ միայն հենց նրանով, որ փոխել է 88թ. զարթոնքով մեր պետության համար բացված նոր ուղին և երկիրը տարել դեպի ֆեոդալական կարգեր, խանություններ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում