Saturday, 20 06 2026
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC

Օպերայի կանաչապատ տարածքում կառուցվող սրճարանը Սամվել Ալեքսանյանինն է (տեսանյութ)

Օպերայի բակի վերջին կանաչապատ հատվածում իրականացվող շինարարության մասին բարձրաձայնվեց օրերս, սակայն քաղաքապետարանը այդպես էլ որևէ ողջամիտ պատասխան չտվեց, թե ինչ է կառուցվում այդ կանաչապատ տարածքում, և, որ ամենակարևրն է, ով է կառուցողը:

Թեև մի քանի օր առաջ միայն տաղավարներ էին տեղադրված, այս օրերին արդեն ակտիվ շինարարական աշխատանքներ են տարվում, սալիկապատվում է կանաչապատ տարածքն ու տեղադրված տաղավարների վրա կառուցվում են երկաթյա կոնստրուկցիաներ, ինչը հուշում է, որ մի քանի օրից ականատես կլինեն ավարտված-պատրաստ հերթական սրճարանին:

«Առաջին լրատվական»-ը այսօր քաղաքապետարանից կրկին հետաքրքրվեց, թե կարո՞ղ են վերջապես տեղեկացնել հասարակությանը, թե ի՞նչ է կառուցվում Երևանի հենց կենտրոնում, և ով է կառուցողը: «Այնտեղ կար գործող սրճարան, և ներկայումս արդիականացման աշխատանքներ են տարվում»,- պատասխանեցին քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Իսկ թե ով է այդ արդիականացման աշխատանքների «հովանավորը»՝ մեզ այդպես էլ չպատասխանեցին:

Նշենք, որ նոր կառուցվող սրճարանի անմիջապես հարևանությամբ գտնվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ռիչ» սրճարանը, որտեղ ամռանը շատ հաճախ կարելի է տեսնել ԱԺ գործարար պատգամավորին: Ըստ հավաստի տեղեկությունների՝ հենց նա է ընդլայնում իրեն պատկանող սրճարանի տարածքը:

Նոր կառուցվող սրճարանը «Ռիչի» հետ միասին պատկանելու է Սամվել Ալեքսանյանին: Դե, իսկ քաղաքապետարանը մեծ հոժարությամբ ընդառաջել է նրան և հատկացրել Օպերայի «անսրճարան» մնացած միակ փոքրիկ կանաչապատ տարածքը: Եթե Փակ շուկան զիջեցին Ալեքսանյանին, Օպերայի կանաչապատ տարածքն ի՞նչ է, որ չզիջեին, ոչինչ, որ «սիրուն չի»:

«Մենք ենք մեր քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն արդեն իսկ արձագանքել է կատարվող շինարարությանը: «Երևանի խամաճիկ քաղաքապետարանը թքած ունի Օպերայի այլանդակման վրա»,- Իրենց ֆեյսբուքյան էջում գրել են նրանք: Իսկ երգիչ Արթուր Իսպիրյանն իր հերթին գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, նորից լկտիաբար, ստորաբար, թշնամաբար, այլանդակում են մեր քաղաքը՝ ամենուրեք անճաշակություն, անօրինականություն։ Դրանցից մեկը Օպերայի տարածքում կառուցվող շինությունը՝ խայտառակ տգեղ։ Տո՛, ա՛յ համբալներ, էս ի՞նչ եք անում, ա՛յ փնթիներ, ա՛յ անկուշտներ, ա՛յ ավագանի, ինչո՞վ եք զբաղված սուտ մտավորականներով ձեր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում