Грузия Online-ի փոխանցմամբ՝ օգոստոսին Բաթում է այցելելու հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուռուան։
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանում անցկացված հարցախույզի արդյունքները ցույց են տվել, որ Իգլեսիասը երկրպագուների մեծ բանակ ունի Վրաստանում.
«Օգոստոսին Բաթումում կայանալու է MTV-ի համերգն ու պարգևատրությունը, որի կարկառուն դեմքերից մեկը հանդիսանալու է Էնրիկե Իգլեսիասը, որը միլիոնավոր ֆանատներ ունի աշխարհում, այդ թվում՝ նաև Վրաստանում։
Դա կլինի իրական ջազ փառատոն։ Խոսքը ոչ միայն համերգների, այլև դասախոսությունների, տարբեր հանդիպումների, տեղական հուշանվերների ցուցահանդեսի և այն բոլոր միջոցառումների մասին է, որոնք բնորոշ են բարձր մակարդակի ջազ փառատոնին։ Բաթումում կայանալիք այդ փառատոնին մասնակցելու է նաև աշխարհահռչակ երգչուհի Մեյսի Գրեյը»։
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Սաակաշվիլին պարզաբանել էր, թե ինչու են իրենք համաշխարհային աստղերին հրավիրում Վրաստան և մեծ գումարներ ծախսում դրա վրա. «Մեր երկրում համաշխարհային աստղերի հայտնվելը Վրաստանը դարձնում է առավել ճանաչելի երկիր միլիոնավոր մարդկանց համար, ինչը նպաստում է զբոսաշրջության զարգացմանը։ Այդպիսի միջոցառումները Վրաստան են գրավում մեծ թվով զբոսաշրջիկների, որոնց թիվը շուտով կհասնի 5 միլիոնի, իսկ 2-3 տարի անց՝ 10 միլիոնի»։









































