Նիգերիայի հյուսիսում գտնվող Բաուչի քաղաքում 4 տղամարդ ստացել են մտրակի 20 հարված, երբ իսլամական դատարանը նրանց մեղավոր է ճանաչել հոմոսեքսուալ կապերի համար՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանների խոսքով՝ տղամարդիկ ընդունել են իրենց մեղքը բանտում ծեծի ենթարկվելուց հետո:
Նիգերիայում միասեռական սեքսը համարվում է հանցագործություն ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքացիական օրենքներով:
Վերջին շրջանում մեծացրել են պատիժները միասեռական սեքսի համար: