Tuesday, 14 05 2024
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Starmus՝ երկու նշանավոր հայերի՝ Բրայեն Մեյի և Գարիկ Իսրայելյանի մտքի տիեզերական թռիչքը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր

Կանաչ ճանապարհ Գագիկ Ծառուկյանին. ՀՔԾ-ն որոշեց

Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է Գագիկ Ծառուկյանի մանդատի և ձեռնարկատիրության համատեղման վերաբերյալ ՔՈ կուսակցության դիմումի հիման վրա հարուցված գործի կասեցման մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Այլ կերպ ասած՝ իրավապահ կառույցը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը չի համատեղում ձեռնարկատիրությունը պատգամավորության հետ: Այդպիսով, փաստացի ստացվում է, որ, եթե հին Հայաստանում Գագիկ Ծառուկյանի մոտ թղթերով էր ամեն ինչ կարգին, ապա նոր Հայաստանում ամեն ինչ կարգին է արդեն ոչ միայն թղթերով, այլ նաև իրավապահների եզրակացությամբ:

Դրանք, իհարկե, դարձյալ հիմնված են թղթերի վրա, բայց այստեղ առանձնահատկությունն այն է, որ թերևս առնվազն պետք է նաև լինեին այլ հիմքեր, մասնավորապես՝ որոշակի օպերատիվ աշխատանքային միջոցառումների: Բանն այն է, որ հակառակ դեպքում չկար ՀՔԾ գործ հարուցելու իմաստ: Ի վերջո, այն, որ Ծառուկյանի մոտ թղթերով ամեն ինչ կարգին է, նորություն չէր: Ըստ այդմ հարց է առաջանում, ո՞րը պետք է լիներ ՀՔԾ գործի իմաստը: Թղթերի իսկությունը ստուգե՞լը: Իսկ ի՞նչ է նշանակում ստուգել թղթերի իսկությունը: Դա նշանակում է ստուգել՝ դրանք կեղծ են թե ո՞չ, թե՞ ստուգել՝ դրանք արտացոլո՞ւմ են իրականությունը, թե՞ ոչ: Դա ստուգելու համար ենթադրաբար պետք է կատարվեին մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ գուցե օպերատիվ բնույթի, որպեսզի հստակ լիներ՝ Ծառուկյանը զբաղվո՞ւմ է բիզնեսի կառավարմամբ, թե՞ ոչ: ՀՔԾ-ն իրականացրե՞լ է այդպիսի միջոցառումներ: Այլապես կարող է ստացվել, որ լեգիտիմացնելով Ծառուկյան պատգամավորին, նրա մանդատը և քաղաքական կարգավիճակը՝ ՀՔԾ-ն ապալեգիտիմացնում է իրեն՝ որպես իրավապահ կառույց:

Դա, իհարկե, ելնելով այն կանխավարկածից, որ Ծառուկյանն իրականում զբաղվում է ձեռնարկատիրությամբ: Որովհետև եթե որևէ մեկը չի հավատում, որ Ծառուկյանը չի զբաղվում ձեռնարկատիրությամբ, պետք է ունենա, փաստորեն, չհավատալու իր հիմնավոր պատճառները: Բայց հարցը, անշուշտ, զուտ իրավական կատեգորիաներից դուրս ունի բարոյա-քաղաքական ահռելի, գուցե նույնիսկ իրավականից ավելի բաժին, և ահա այս շրջանակում է, որ ՀՔԾ-ն, փաստորեն, արժանանալու է հանրային ոչ քիչ շրջանակների գնահատականին, որն ուղիղ համեմատական է լինելու բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելուն միտված այն օրակարգային հրամայականին, որ առկա է Հայաստանում:

Մյուս կողմից, այդ իմաստով, անհրաժեշտ է ևս մեկ անգամ արձանագրել այն, որ հարցը՝ բիզնեսի և քաղաքականության տարանջատումը, ունի շատ խոր արմատներ, և դրա լուծումը, անշուշտ, Ծառուկյանի մանդատը չէ: Ծառուկյանի մանդատը կախարդական փայտիկ չէ, այն կարող էր իհարկե լինել խորհրդանշական կետ, սակայն միևնույն է՝ հանգուցայինը օրենսդրական լուծումներն են, որոնք հանգուցային կլինեն անգամ առանց Ծառուկյանի մանդատի հարցի այս կամ այն լուծման: Ըստ այդմ՝ գլխավոր անելիքն այստեղ է, ինչը ներառում է օրենսդրական, սահմանադրական լուծումների լայն փաթեթ և դրանց վերաբերյալ հանրային լայն քննարկումներ:

Այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է, որ այս օրերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց խորհրդարանում անցումային արդարադատության թեմայով լսումներ կազմակերպելու մասին: Անկասկած է, որ բիզնեսի և քաղաքականության տարանջատման հարցն այն առանցքային հարցերից է, որ գտնվում է անցումային արդարադատության լայն փաթեթի շրջանակում դիտարկման ենթակա հարցերի շարքում: Այս առումով, ի դեպ, չպետք է բացառել նաև այն, որ ՀՔԾ-ն գնդակը վերադարձրեց կառավարող մեծամասնությանը այն բանից հետո, երբ մեծամասնությունն իր վրայից հանեց մանդատի հարցում քաղաքական գնահատականի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ սպասում է իրավապահների որոշմանը: Իրավապահները, փաստորեն, իրենց վրա չվերցրին որևէ պատասխանատվություն, և գնդակը վերադարձրին կառավարող մեծամասնությանը:

Սա տեղի ունեցավ, իհարկե, քաղաքական ուշագրավ իրողության ֆոնին, երբ սկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը՝ հանրային աղմկոտ պրոցեսի ուղեկցությամբ, իսկ մինչ այդ էլ երկրորդ նախագահը «Ռոյթերզի» հետ զրույցում ազդարարել է, որ ստեղծվելու է հզոր ուժ, որը մարտահրավեր է նետելու իշխանությանը: Երբ, ինչպես, ումով՝ Ռոբերտ Քոչարյանը չէր ասել: ԲՀԿ-ն նախօրեին հայտարարեց, որ իր պլաններում Քոչարյանի հետ գործակցություն չկա: Փաստորեն, այդ հայտարարությունը գնահատվեց ՀՔԾ որոշումով, ինչը թերևս չի նշանակում, որ պլանները փոխվելու դեպքում չեն փոխվի նաև հանգամանքները, որոնք իրենց հերթին կփոխեն ՀՔԾ գնահատականն ու մոտեցումը: Համենայն դեպս, խորհրդարանի երկրորդ ուժի կարգավիճակում գտնվող ԲՀԿ-ին իշխանությունը մատուցեց կարկանդակ՝ մինչ այդ ցույց տալով մտրակը: Դա, իհարկե, հազիվ թե իրատեսական է դիտարկել այն անհանգստությամբ, որ ԲՀԿ-ն կարող էր միանալ Քոչարյանին: Դա ոչ թե իշխանության, այլ ԲՀԿ համար է ռիսկ: Հարցն այն է, որ իշխանությունը բարձրացրեց ԲՀԿ քաղաքական վարքագծի վերահսկելիության աստիճանը՝ պատասխանատու փուլերում ուշադրության շեղման ավելորդ անհրաժեշտությունից ապահովագրվելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում