ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսից խնդրել է 45.6 մլրդ դոլար հաջորդ ֆինանսական տարում (սկսվում է հոկտեմբերի 1-ից) հետախուզության կարիքների համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերի գրասենյակը:
Ներկայացված թիվը 2015-ի ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախագծի մաս է՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Թե կոնկրետ ինչ հետախուզական ծրագրերի վրա կծախսեն այդ միջոցները՝ չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ այդ գումարը 5 տոկոսով քիչ է նախորդից:








































