Վերջերս մամուլում անընդհատ քննադատական խոսքեր են հնչում «Արսենալ»-ի կիսպաշտպան Մեսութ Օզիլի հասցեին՝ կապված վերջին ժամանակներում նրա ցուցադրած անհաջող խաղի հետ:
Եվ ահա, այդ կապակցությամբ, Goal.com-ի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը, որտեղ Օզիլը պատասխանում է իր հասցեին հնչած քննադատական խոսքերին:











































