Վալերի Մելաձեի նյարդերը կրկին տեղի են տվել և նա հարձակվել է լուսանկարիչ լրագրողուհու վրա այն բանից հետո, երբ վերջինս նկարահանել է նրան «ՎԻԱ Գրա» խմբի երգչուհի Ալբինա Ջանաբաևայի հետ: Նկարահանելուց հետո Մելաձեն ընկել է լրագրողուհու հետևից, գետնին գցել նրան, փորձել խլել նրանից տեսախցիկը: Լրագրողի գործընկերներն այդ ամենը նկարահանել են տեսախցիկով:
Լրագրողը ոստիկանություն է կանչել այն բանից հետո, երբ Մելաձեին հաջողվել է վերցնել տեսախցիկի հիշողության կրիչը և հեռանալ դեպքի վայրից:








































