«Ֆիորենտինա»-ի հարձակվող Մարիո Գոմեսի կարծիքով` ինքը, ինչպես նաև թիմի երկրպագուները, պետք է համբերատար լինեն:
«Այլևս ծնկիս շրջանում ցավեր չեմ զգում: Լավ եմ, իսկ դա ամենակարևորն է: Պետք է համբերությամբ զինվեմ: Գիտեմ, որ բոլորն արդեն ակնկալում են, որ ես պետք է պատշաճ մակարդակի խաղ ցուցադրեմ:
Ես նույնպես ցանկանում եմ խաղադաշտ դուրս գալ և գոլեր խփել: Այժմ պետք է ջանասիրաբար աշխատեմ` խաղային որակներս վերականգնելու համար»,- ասել է Գոմեսը:










































