Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ունենք արցախյան հաղթանակած գոյամարտ, մնացածը մեզ պարտադրված հիշողություն է

Այս օրերին համացանցում քննարկվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը Մեծ հայրենական պատերազմ բնորոշելու անհարիրությունը՝ ամենատարբեր պատճառաբանություններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս դիտարկմանը, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը նշեց. «Թեման հուզական է, որովհետև մենք, որպես հանրույթ, Երկրորդ համաշխարհային պատերազմի կրողն ենք՝ գոնե հիշողության մակարդակում, մեզանից շատերի պապերը, անգամ ծնողներն են մասնակից եղել, անցել են այդ զրկանքների միջով, ուստի այս մասին խոսելիս պետք է զգույշ լինենք, որպեսզի չվնասենք և չուրանանք այդ մարդկանց անցյալը:

Բայց մյուս կողմից՝ չենք կարող իրերն իրենց անուններով չկոչել, այսինքն՝ Երկրորդ համաշխարհայի՞ն, թե՞ Մեծ հարենական պատերազմ. այս տերմինների ընտրությունը բնավ չի նսեմացնում պատերազմի մասնակիցների կատարածը: Պատերազմին մասնակցել են 600 000-ից ավելի  հայորդիներ, միջին վիճակագրությամբ մենք ամենաշատ մասնակցություն ունեցող երկրներից ենք, բայց միևնույն ժամանակ բազմաթիվ հայորդիներ մասնակցել են նաև ֆաշիստական Գերմանիայի կամ նրա դաշնակիցների կողմից, կամ ԽՍՀՄ դաշնակից Ֆրանսիայի կողմից՝ պարտիզանական շարժմանը և այլն: Այս առումով՝ ի՞նչն է տարընկալման, թյուրընկալման տեղիք տալիս. Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով ԽՍՀՄ-ը և Գերմանիան կնքել էին դաշնակցային կամ համագործակցային պայմանագիր, որով Եվրոպան բաժանել էին ազդեցության գոտիների… Փաստացի Երկրորդ համաշխարհային պատերազմը տևել է 1939-1945թթ, 1941-45թթ պայմանական բաժանումը Խորհրդային պատմագրության արդյունքն է, որը պարտադրվել է մասնակից բոլոր ժողովուրդներին:

Շուրջ 300 000 հայորդի ենք կորցրել այդ պատերազմում, և Խորհրդային Հայաստանի տարածքը գոնե 300մ-ով ավելացե՞լ է, ո՛չ: Այս փոխանցված պարտադրանքը ես չեմ հասկանում: Ինձ համար կա Երկրորդ համաշխարհային պատերազմ: Ինձ համար Խորհրդային հիշողության պարտադրանքը գոյություն չունի»:

Շատերը կարծում են, որ հայրենական պետք է կոչել Արցախի համար մղված պատերազմը: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Վ. Թոքմաջյանը նշեց. «Ի՞նչ մոլուցք ունենք տերմիններով անվանել ինչ-որ բաներ: Մենք ունենք Արցախյան հաղթական գոյամարտ՝ մեզ պարտադրված պատերազմ, որտեղ մենք հաղթել ենք, մենք չենք սկսել այդ պատերազմը… Ճիշտ է, մինչ օրս միջազգային տարատեսակ ստորագրություններով չենք ամրագրել, բայց հաղթել ենք այդ պատերազմում: Մեր հասարակությանը հիմա պակասում են հաղթանակներ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում