Իտալական խանութներում հայտնվել է Հռոմի պապի մասին «Իմ Հռոմի պապը» ամսագիրը։ Այս մասին է հաղորդում իտալական «Ջորնալե» թերթը:
69-էջանոց ամսագրում հրապարակված են Ֆրանցիսկոսի լուսանկարները, արտահայտությունները, ինչպես նաև հոդվածներ նրա մասին:
Սակայն հրատարակչությունը չի մոռացել նաև գովազդի մասին: Ամսագրի էջերում ընթերցողներին սպասում են նիհարելու, մազերի խնամքի և կանացի քսուկների գովազդներ:
«Իմ Հռոմի պապը» ամսագիրը վաճառքի է հանվել այն օրը, երբ իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում պապն ասել է, թե «չէր ցանկանա, որ մարդիկ նրան որպես գերամարդ կամ աստղ ընկալեին», հաղորդում է Interfax-ը: