ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի կոնգրեսին տեղեկացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին։ Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։
Նշվում է, որ սիրիական կողմի դեմ արտակարգ դրության ռեժիմը գործում է 2004-ից։
«Սիրիական ռեժիմի գործողությունները և քաղաքականությունը․․․շարունակում են նպաստել ծայրահեղականության աճին․․․ինչպես նաև մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը»,-ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ Սիրիայի ժողովրդի հետ «կոշտ պատերազմը» ապակայունացնում է իրավիճակն ամբողջ տարածաշրջանում։