Ինչպես արդեն տեղեկացրեռլ ենք, ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում 2:0 հաշվով զիջեց Ռուսաստանի ընտրանուն: Խաղից հետո ՀՖՖ տեխնիկական տնօրեն Վարդան Մինասյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
«Դժվար է գնահատականներ տալ: Տղաները ֆունկցիոնալ լավ վիճակում չեն: Լավ վիճակում է միայն Հենրիխ Մխիթարյանը, ով այս պահին խաղում է իր: Այս պարագայում չես կարողանում ցույց տալ հնարավորություններդ: Ռուսաստանի հավաքականը բարձրակարգ թիմ է:
Այս պահին հավաքականին մաղթում եմ լուծել իր առջև դրված խնդիրները: Բոլոր տեղերում է այնպես, որ թիմերը պաշտոնական խաղերն են ավելի լավ խաղում, դա վերաբերում է բոլոր բարձրակարգ թիմերին, ագլիացիներին, գերմանացիներին և այլն:
Գոհ եմ երկրպագուների ցուցաբերած աջակցությունից»:










































