Ընթացքի մեջ է Ռուսաստան – Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
Մրցավեճի ավարտին հաշված րոպեներ են մնացել, սակայն Հայաստանի ընտրանին շարունակում է մնալ պարտվողի դերում: Պետք է նշել, որ հայ ֆուտբոլիստները նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը և փորձում են գոնե կրճատել հաշվի տարբերությունը: 77-րդ րոպեին տուգանային հրապարակի մատույցներից վտանգավոր հարված կատարեց Գևորգ Ղազարյանը, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց:
Առայժմ 2:0 հաշվով առջևում է Ռուսաստանի հավաքականը:






































