Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Հայաստանի և Չինաստանի արտաքին գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ, որոնք անցկացնելու նպատակով Հայաստան էր ժամանել ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ ՉԺՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի խորհրդական Գուո Ճիծյունի (Guo Zhijun) գլխավորությամբ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայկական կողմի պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ քաղաքական երկխոսության և փոխայցերի, փոխգործակցության ընդլայնման և խորացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների առնչությամբ:

Գոհունակություն է արտահայտվել այն փաստի կապակցությամբ, որ ընթացիկ տարում դրական զարգացումներ են նախանշվել հայկական գինեգործական արտադրանքի չինական շուկա դուրս գալու, ինչպես նաև՝ փոքր և միջին գործարարության ոլորտում Չինաստանից Հայաստան մասնավոր ներդրումների ուղղությամբ, որին նպաստել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավումը:

ՉԺՀ պատվիրակությունը նաև հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ հարկ է կողմերի միջև այս տարի քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում ծրագրված փոխայցերի և միջոցառումների շրջանակներում հավելյալ ջանքեր գործադրել հայ-չինական համագործակցության ողջ համալիրի առաջխաղացումն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում