«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն հայտնել է, որ չի տոնի գոլը` «Բարսելոնա»-ի դարպասը գրավելու դեպքում: Հիշեցնենք` մարտի 12-ին թիմերը կանցկացնեն Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը:
Անգլիայում «կապտանռագույններ»-ը հաղթել են 2:0 հաշվով: 30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել կատալոնական ակումբի կազմում 2007-2010 թվականներին:
«Ես չեմ տոնի գոլս, եթե «Կամպ Նոու»-ում գրավեմ «Բարսելոնա»-ի դարպասը: Երբեք չեմ անի դա: Ես «Բարսելոնա»-ի ֆանատ եմ և չեմ կարող այդպես վարվել` ելնելով ակումբի երկրպագուների նկատմամբ տածած խոր հարգանքից»,- ասել է Տուրեն:









































