Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել Կրասնոդարում կայանալիք Ռուսաստան – Հայաստան ընկերական խաղի մասին:
«Ինձ շատ է դուր գալիս Իգոր Ակինֆեևի խաղը: Նա ռուսական ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից է, եթե չհաշվենք Լև Յաշինին ու Ռինատ Դասաևին:
Համաձայն եմ կարծիքին, որ Ռուսաստանի հավաքականը բարձրակարգ թիմ է: Ռուսների դեմ խաղը մեզ համար փորձ հավաքելու հիանալի հնարավորություն է, որն ապագայում մեզ շատ կօգնի: Չէի ցանկանա առանձնացնել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներից որևէ մեկին: Ռուսական թիմում բոլոր ֆուտբոլիստներն էլ ուժեղ են: Բացի այդ, թիմը գլխավորում է փորձառու մարզիչ Ֆաբիո Կապելոն»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:










































