Էլեկտրոնիկա արտադրողները փորձում են գաղտնի պահել իրենց նորույթները մինչև շնորհանդեսը՝ գաջեթների սիրահարներին նոր մշակումներով և դիզայնով զարմացնելու համար։ Սակայն հաճախ է պատահում, որ նորույթները հայտնվում են համացանցում մինչև շնորհանդեսը։
Բացառություն չի կազմել նաև Apple ընկերությունը և iPhone XI (iPhone 11) ապագա ֆլագմանը։
ConceptsiPhone ալիքը ներկայացրել է դիզայներ Gunho Lee-ի՝ նոր iPhone XI (iPhone 11)-ի կոնցեպտը։ Դիզայնը ստեղծվել է առկա արտահոսքերի հիման վրա։
Ըստ երևույթին, նոր iPhone XI (iPhone 11)-ը կպահպանի ֆիրմային ճակատային հատվածը, որում տեղակայված են Face ID տեսախցիկները, ձայնարկիչը և առջևի տեսախցիկը։ Նախորդ սմարթֆոնից այն կտարբերվի եռակի հիմնական տեսախցիկով և դրա արտասովոր՝ եռանկյունաձև տեսքով։