Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Ինչպե՞ս է Քոչարյանը վախեցնում դատավորներին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Վարդան Գրիգորյանը երեկ ինքնաբացարկ է հայտնել։ Նման դեպքերում, որպես կանոն, ուշադրության է արժանանում դատավորի կենսագրությունը՝ հասկանալու համար, թե որոնք են ինքնաբացարկի հիմքերը։

Այս առումով Գրիգորյանի կենսագրությունը շատ հարուստ չէ. դատավորն ընդամենը 40 տարեկան է, նա Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել 2014-ին, Երևան տեղափոխվել է մոտ 5 ամիս առաջ: Մինչ այդ 7 տարի՝ 2007-2014 թվականներին, աշխատել է որպես հանրային պաշտպան: Վարդան Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատավոր ընտրվել էր պատահականության սկզբունքով՝ էլեկտրոնային վիճակահանությամբ:

Մնում է ենթադրել, թե ինչո՞ւ է այս դատավորը հրաժարվել գործի քննությունից։ Միակ բանական բացատրությունը կարող է այն լինել, որ փաստաբան աշխատած տարիներին վերջինս ուղղակի կամ անուղղակի առնչություն է ունեցել Մարտի 1-ի գործի հետ։ Թերթերից մեկի տեղեկացմամբ՝ նա Մարտի 1-ի գործերով պաշտպանություն է իրականացրել, և ըստ այդմ՝ կա շահերի բախում։

Մյուս կողմից՝ դատավորների համար, դատելով մամուլում հայտնված տեղեկատվությունից, անեծք է համարվում Քոչարյանի գործերը վարելը։ Չնայած դատավորներն ընտրվում են պատահականության սկզբունքով, սակայն լուրեր կան, որ նրանցից շատերը գործի են դնում բոլոր հնարքները այս գործից խուսափելու համար։ Բարձրագույն դատական խորհուրդն արդեն քննարկել է երեք դատավորների պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք անցած ամիսներին տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են նախագահել երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով դատական նիստերը։

Ի՞նչն է վախեցնում դատավորներին։ Վարկածներից մեկն այն է, որ տարիներ շարունակ մեր դատական համակարգը ձևավորվել է կոռուպցիոն մեխանիզմներով, գործել է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը, ինչի հետևանքով արդարադատության համակարգը ոչ միայն կոռումպացված է, այլև համալրված է դիլետանտներով, որոնք չեն համարձակվում ստանձնել այսպիսի բարդ ու պատասխանատու գործի վարույթը։ Իհարկե, հնարավոր վարկած է, մյուս կողմից՝ դատավորների համատարած «դասալքության» փաստը հուշում է, որ այս վարկածն այնքան էլ արժանահավատ չէ։

Պակաս արժանահավատ է նաև այն վարկածը, թե իբրև ՀՔԾ-ն անորակ նախաքննություն է իրականացրել, ու որևէ դատավոր չի ուզում ստանձնել գործի քննությունը՝ զգուշանալով դրա հետևանքներից։ Այս վարկածի կողմնակիցները պնդում են, որ նման մեղադրանքով իբրև թե հնարավոր չէ դատել Քոչարյանին, մյուս կողմից՝ դատավորները չեն ուզում դառնալ հասարակության ակտիվ քննադատությունների թիրախ։ Իհարկե, անվիճարկելի չենք համարում ՀՔԾ-ի պրոֆեսիոնալիզմը ու այդ մասին բազմաթիվ անգամներ գրել ենք, սակայն Մարտի 1-ի գործում երկրորդ նախագահի մեղքն ապացուցող հանգամանքներն այնքան ակնառու են, որ չենք կարծում, թե այս վարկածը կարող է առաջնային լինել։

Ի դեպ, ուշագրավ է, որ Վարդան Գրիգորյանի ինքնաբացարկի հնարավորության մասին հրապարակավ ակնարկել էր միայն Քոչարյանի պաշտպանական թիմը։ Արդյոք դա հրապարակային ակնա՞րկ էր դատավորին, ու առհասարակ՝ այնպիսի տպավորություն է, որ դատավորները վախենում են նախկին համակարգի հնարավոր հաշվեհարդարից։ Եթե անգամ հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց ու նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման պարագայում դատավորները վախենում են նրա կամ նրա շրջապատի հաշվեհարդարից, ապա երկրի բարձրագույն ղեկավարությունը մտածելու լուրջ առիթ ունի։ Հին համակարգի ռեստավրացիայի կամ «կենսունակության» ռիսկերը փաստորեն պահպանվում են։

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ դատական իշխանությունը, խորհրդանշելով նախկին համակարգը, պարզապես սաբոտաժ է անում։ Սրա պատասխանատվությունն էլ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանի թիմի ուսերին է, որովհետև անցած մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի իրականացվել դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու կամ անցումային արդարադատության ինստիտուտները ներդնելու ուղղությամբ։

Ի դեպ, հենց երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը պատահական բաշխման սկզբունքով մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Վերջինս երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում՝ քննիչից, դատախազի օգնականից մինչև համայնքային դատախազի տեղակալ։ 2013 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատավոր, 2016-ին տեղափոխվել Երևան։

Արդյոք Դավիթ Գրիգորյանը կլինի՞ Մարտի 1-ի գործով դատավորը, թե՞ կլսենք ինքնաբացարկի նոր «հիմնավորում»։ Այս հարցի պատասխանը կստանանք արդեն առաջիկա օրերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում