«Առավոտ» թերթը գրում է. «Երեկ Դրաստամատ Կանայանի անվան ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում կայացավ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ, նրա գրասենյակի ղեկավար՝ 35-ամյա Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները. հայեցակարգեր և գործընթացներ» թեմայով ատենախոսության պաշտպանությունը՝ «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտացմամբ, գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար:
Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը պաշտպանեց Քաղաքական գիտությունների և միջազգային հարաբերությունների 056 խորհրդում (Հ. Քոթանջյան, Պ. Չոբանյան):
Վիկտոր Սողոմոնյանը բանակում չի ծառայել: Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































