ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը երեքշաբթի Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Այս մասին հայտնում է համաշխարհային կազմակերպության մամլո ծառայությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Գլխավոր քարտուղարի տեղակալն ընդգծել է ներկայիս ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ծայրահեղ անհրաժեշտությունը»,- ասվում է Տուրչինովի հետ հանդիպման մասին հաղորդագրությունում:
Նա գովել է ներկայիս ուկրաինական իշխանություններին՝ ծավալվող իրադարձություների հանդեպ հավասարակշռված պատասխանի համար, ի նկատի առել միջազգային հանրության մասնակցության բարձր մակարդակը և երախտագիտություն հայտնել Ուկրաինային համաշխարհային կազմակերպության խաղաղապահական գործողություններում ներդրման համար:
Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ Էլիասոնն ընդգծել է ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները պահպանելու կարևորությունը բոլորի համար:
Էլիասոնը կոչ է արել իշխանություններին շարունակել լայն մոտեցումը, որը կբխի ողջ ուկրաինացի ժողովրդի սպասումներից:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը նաև ծայրաստիճան կարևոր է համարել Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը:






































