Ինչպես տեղեկացրել էինք, այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանի առողջական վիճակը վատացել է և նա այս պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնուն:
Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության գխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին:
Գնունու խոսքով՝ տիկին Գրետան այս պահին ստանում է համապատասխան բուժում, հետազոտությունները շարունակվում են: «Այսօր գիշերը նա կմնա վերակենդանացման բաժանմունքում և վաղն առավոտյան նոր պարզ կլինի հետագա վիճակը»,-ասաց բժիշկը՝ հավելելով, որ տիկին Գրետայի վիճակը կայուն բավարար է:









































