Գերմանական RWE-ն «Нафтогаз Украина»-ի հետ կնքած համաձայնագրի շրջանակներում պատրաստ է Ուկրաինային գազ մատակարարել այն դեպքում, եթե Ռուսաստանը կրճատի այդ երկրին մատակարարվող գազի ծավալները:
Այս մասին է հայտարարել RWE-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Բերնհարդ Գյունտերը, որի խոսքերն է մեջբերում Bloomberg գործակալությունը:











































