Միլանի դատարանը նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին թույլ չի տվել լքել Իտալիան մարտի 6-7-ը Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին մասնակցելու համար: 77-ամյա քաղաքական գործիչը չի կարող հատել երկրի սահմանները «Մեդիասեթ» ընկերության վերաբերյալ գործի վերջնական դատավճռի պատճառով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Դատարանը Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել ավազակության և այդ ընկերության չարաշահման մեջ:








































