ԵՄ-ն դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մարտի 8-ին Թեհրան կայցելի, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով IRNA գործակալությանը:
«Էշթոնը շաբաթ գիշերը Թեհրան կժամանի: Նա կհանդիպի նախագահի և ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆի հետ»,- գործակալությանը հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արակչին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է միջուկային զենքի արտադրությունից հրաժարվելու մասին:





































