Կիրակնօրյա պատարագի ժամանակ Հռոմի պապը կոչ է արել աղոթել Ուկրաինայում խաղաղության համար և պատահմամբ անպարկեշտ բառ է արտաբերել :
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Հռոմի պապը հազարավոր հավատացյալներին ուղղված ուղերձի ժամանակ caso (օրինակ) բառի փոխարեն պատահմամբ արտաբերել է cazzo, ինչը հայհոյանք է նշանակում իտալերենում:
Արդյունքում, Ուկրաինայում հակամարտության խաղաղ լուծման կոչն ավարտվել է անպարկեշտ բառով:
The Daily Mail-ի փոխանցմամբ` Հռոմի պապի սխալ արտաբերման պատճառը հնարավոր է նրա արգենտինական շեշտադրությունն է: Տեսաձայնագրությունում երևում է, որ նա միանգամից ուղղել է իր սխալը:









































