«Արսենալ»-ի պաշտպան Պեր Մերտեսակերը և կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին նոր պայմանագրեր են ստորագրել ակումբի հետ, հաղորդում է «զինագործներ»-ի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ գերմանացու նոր համաձայնագրի ժամկետը կսպառվի 2017թ.-ին, իսկ չեխինը` 2016թ.-ին:
33-ամյա Ռոսիցկին Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման` դառնալով մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, իսկ 29-ամյա Մերտեսակերը նույն մրցաշարի շրջանակներում անցկացրել է 26 խաղ և աչքի ընկել 2 գոլով ու մեկ արդյունավետ փոխանցումով:






































