Լոնդոնի «Արսենալ»-ի հարձակվող Լուկաշ Պոդոլսկին հայտնվել է Միլանի «Ինտեր»-ի հետաքրքրության շրջանակում:
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ 28-ամյա գերմանացին ցանկանում է փոխել ակումբային գրանցումը, քանի որ տեղ չի գտնում լոնդոնյան ակումբի հիմանական կազմում:
«Ինտեր»-ի տնօրենն արդեն քննարկել է ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ նրա տեղափոխության հնարավորությունը:
Պոդոլսկիի տրանսֆերի շուրջ պաշտոնական առաջարկով «Ինտեր»-ն «Արսենալ»-ին կդիմի ամառային տրանսֆերային պատուհանի բացումից առաջ: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը 8 հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում` խփելով երեք գոլ:





































