Thursday, 11 06 2026
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան

«Կառավարության հարվածները դուրս են գալիս ժողովրդի ջանից» (տեսանյութ)

«Վաղարշ և որդիներ» կոնցեռնի մի շարք աշխատակիցներ այսօր զանգահարել էին «Առաջին լրատական»-ի խմբագրություն և բողոքում էին, որ վերջին օրերին կոնցեռնի նախագահ Վաղարշ Աբրահամյանը 50-100 տոկոսով թանկացրել է թանկարժեք քարի արտադրամասերի ու մի շարք այլ տաղավարների վարձակալության գումարները: Նվազագույնը 50 հազար դրամ արժեցող տաղավարները դարձել են 100 հազար դրամ:

Ոսկու շուկայի աշխատակիցները տաղավարների թանկացումը կապում էին վերջերս «Վաղարշ և որդիներ» կոնցեռնի նկատմամբ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության կողմից կիրառված 65 միլիոն դրամ տուգանքի հետ: Ըստ խմբագրություն զանգահարած աշխատակիցների` թանկացումները սկսվել են փետրվարի 1-ով և տաղավարների մեծ մասի վարձակալների հետ արդեն իսկ կնքվել են նոր, բարձրացված գնով պայմանագրեր:

«Պայմանագրերը մարտի 1-ով կնքվել են: Մարդիկ էլ ստիպված համաձայնել են, քանի որ էդ տաղավարների վրա գումարներ են ծախսել, սարքել են: Բայց էդպես ոնց կլինի, մենք հո ստիպված չենք իրա փոխարեն պատասխան տանք»,- բողոքեց աշխատողներից մեկը՝ չցանկանալով, որ իր անունը հրապարակվի: Նրա խոսքով` իրենք խոսել են Վաղարշ Աբրահամյանի հետ, նա էլ ասել է, թե դա է իր պայմանները, ով ուզում է թող մնա, իսկ ում ձեռք չի տալիս, թող թողնի գնա:

«Մեզ ասեց` տեսնում եք չէ՞, ինձ ոնց են նեղում, տակից չեմ կարողանում դուրս գալ, էս ա իմ պայմանները: Բայց մենք ինչ մեղավոր ենք, հասկանում ենք, որ իրենից էլ են շատ տանում, բայց տարածը վերականգնելը մեր պարտականությունը չի: Ոնց երևում է կառավարության հարվածները վերջում դուրս են գալիս ժողովրդի ջանից»,- ասաց նա:

Երբ այցելեցինք ոսկու շուկա հասկանալու թանկացումների պատճառը, Վաղարշ Աբրահամյանը չցանկացավ ընդունել մեզ: Ասացին` վատ է զգում իրեն, ճնշումը բարձրացել է: Իսկ նրա կինը՝ Նունե Նալբանդյանը, ով «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ-ի տնօրենն է, հայտարարեց, որ իրենց մոտ ոչ մի թանկացում չկա, ամեն ինչ կարգին է, և իրենք աշխատում են նախկինի պես՝ բնականոն հունով: Տիկինը հրաժարվեց ցույց տալ որևէ փաստաթուղթ, պայմանագիր, որը կփաստեր, որ վարձավճարների թանկացում, վերանայում չի եղել:

Մենք փորձեցինք տեղում աշխատակիցներից պարզել՝ թանկացումներ եղել են, թե ոչ, սակայն նրանցից ոչ մեկը տեսախցիկի առաջ չխոսեց թանկացումների մասին: Իսկ մի քանի հաղթանդամ տղամարդիկ տեսնելով թե մենք ինչ հարցով ենք դիմում տաղավարների վարձակալներին՝ մեզ դուրս հրավիրեցին ոսկու շուկայից՝ ասելով թե մենք խուճապ ենք առաջացնում աշխատակիցների մոտ:

Հիշեցնենք, որ «Վաղարշ և որդիներ» կոնցեռնը 65 միլիոն դրամով տուգանվեց թանկարժեք իրերը պատշաճ կարգով չհարգադրոշմելու և չդրոշմակնքելու համար: Ընկերությունը, սակայն, այս պահին դատարանում վիճարկում է շուկայի վերահսկողության տեսչության տուգանքի որոշումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում