Ինչպես գիտեք, վաղը Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայանալու է Ռուսաստան – Հայաստան ընկերական հանդիպումը: Ռուսաստանի ընտրանու կիսապաշտպան Ռոման Շիրոկովը մամլո ասուլիսի ժամանակ նշել է.
«Մարզիչն է որոշում, թե ով է լինելու թիմի ավագը: Ինձ համար մեծ պատիվ է աշխարհի առաջնությունում լինել թիմի ավագը: Այժմ վնասվածք չունեմ և ինձ լավ եմ զգում:
Հայաստանի հավաքականը շատ հզոր է: Նրանք հզոր հարձակման գիծ ունեն: Կառանձնացնեմ Մխիթարյանին»,- հայտարարել է Շիրոկովը:
Արեն Մկրտչյան, Կրասնոդար






































