Մայիսի 3-ին պաշտոնապես հայտարարվել են Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն՝ շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 73․22 տոկոսը (13․5 մլն մարդ), իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24․45 տոկոսը (4․5 մլն մարդ)։
Այսպիսով, 2019-ի ապրիլի 21-ի ընտրություններին, կրկնակի քվեարկության արդյունքում Ուկրաինայի նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին։








































