Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Արա Սարգսյան. Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձը մեր ԴՆԹ-ի մեջ է

Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ  Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման ծառայության Ֆինանսական ինստիտուտների բաժնի ղեկավար

Պրն. Սարգսյա՛ն, Ամերիաբանկը միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավում է զգալի ծավալով ֆինանսական միջոցներ. ինչի՞ մասին է դա վկայում` Բանկի նկատմամբ վստահության բարձր մակարդակի՞, թե՞ պարզապես փոխշահավետ համագործակցության:

Ցանկացած գործարքի հիմքում միշտ էլ գործարքի փոխշահավետությունն է: Միևնույն ժամանակ, անկախ առևտրային պայմաններից, շատ կարևոր է նաև այն, թե ներդրողներն ու վարկատուները որքանով են վստահում մեզ և հավատում մեր հաջողության պատմությանը: 2008թ-ից ի վեր մենք միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել ենք ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար: Կարծում եմ, որ միջոցների նշված ծավալը և մեր միջազգային գործընկերների թիվը Ամերիաբանկի գործունեության, ծրագրերի և դրանց իրականացման միջոցների հանդեպ մեր գործընկերների վստահության լավագույն ապացույցն են: Ի դեպ, նշեմ, որ մենք համագործակցում ենք միջազգային բոլոր առաջատար ֆինանսական հաստատությունների հետ: Մեր հին ու լավ գործընկերներից երկուսը` ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-ն, դարձել են Ամերիաբանկի բաժնետեր` ևս մեկ անգամ հաստատելով վստահության այն մակարդակը, որը ձեռք ենք բերել երկարատև համագործակցության արդյունքում:

Հայաստանի տնտեսության վարկունակության վերաբերյալ պարբերաբար 2 իրարամերժ կարծիք է հնչում. մասնագետների մի մասը գտնում է, որ տնտեսությունը խեղդվում է առանց վարկային միջոցների, մինչդեռ մյուս մասը կարծում է, որ տնտեսությունը գերվարկավորված է: Իսկ Դո՞ւք ինչ եք կարծում

Նախ և առաջ կցանկանայի նշել, որ Հայաստանում վարկերի հարաբերությունը ՀՆԱ-նկատմամբ կազմում է 45%, ինչը զգալիորեն ավելի ցածր է, քան զարգացած երկրների միևնույն ցուցանիշը: Ահա թե ինչու ես չեմ կարծում, որ հայաստանյան տնտեսությունը գերվարկավորված է: Իհարկե, կարելի է չհամաձայնել նրանց հետ, ովքեր կարծում են, որ բիզնեսին և սպառողներին վարկեր ընդհանրապես պետք չեն, սակայն չկա այնպիսի պատասխան, որը բացարձակապես ճիշտ է բոլոր դեպքերի համար: Հնարավոր չէ պատկերացնել բիզնեսի զարգացումն առանց վարկերի: Շատերի համար վարկը տուն կամ ավտոմեքենա գնելու միակ հնարավոր միջոցն է: Որպես կանոն, այդ վարկերն արդարացնում են իրենց և զգալի օգուտ են բերում մարդկանց: Բացի այդ, սպառողական վարկերը խթանում են նաև սպառողական պահանջարկի, հետևաբար, նաև տնտեսության աճը, ինչը, միանշանակ, դրական գործոն է: Սակայն այս հարցը մեկ այլ կողմ էլ ունի. երբեմն մարդիկ պարտքերի տակ են ընկնում՝ չմտածված և չարդարացված ծախսերի հետևանքով: Որպես կանոն, դա տեղի է ունենում քարտերով վարկային գծի դեպքում: Այս պարագայում, ըստ էության, ավելի ճիշտ է խոսել ֆինանսական գրագիտության ընդհանուր մակարդակը և ֆինանսական կարգապահությունը բարելավելու, այլ ոչ թե տնտեսության գերվարկավորվածության մասին:

Յուրաքանչյուր նոր գործարքի և Ամերիաբանկի կապիտալի աճի արդյունքում արտաքին ֆինանսական շուկաների միջոցներն էլ ավելի հասանելի են դառնում ձեզ: Ի՞նչ հնարավորություններ է դա ստեղծում Բանկի հաճախորդների և, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության համար:

Շատ լավ հարց է: Հանդես գալով ֆինանսական միջնորդի դերում` Ամերիաբանկը միջազգային հաստատություններից ներգրաված միջոցները տրամադրում է վարկառուներին` հավելյալ արժեք ստեղծելով ինչպես տեղական փոքր և միջին բիզնեսի, այնպես էլ ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության համար: Ամերիաբանկին ամենաբարձր վարկանիշ են շնորհել այնպիսի համաշխարհային վարկանիշային գործակալություններ, ինչպիսիք են Moody`s-ը և S&P-ն: Այս վարկանիշի շնորհիվ կարողանում ենք ստանալ արտարժույթով և ՀՀ դրամով վարկեր ամենաբարենպաստ պայմաններով: Մենք համագործակցում ենք ավելի քան 2 տասնյակ ինստիտուցիոնալ ներդրողների հետ, ինչը թույլ է տալիս ունենալ մեծածախ ֆինանսավորման դիվերսիֆիկացված պորտֆել: Դրա շնորհիվ մեր հաճախորդները, հետևաբար նաև ՀՀ տնտեսությունը, անհրաժեշտ ծավալով և մրցունակ տոկոսադրույքներով վարկեր ստանալու հնարավորություն ունեն, իսկ տնտեսության առավել հեռանկարային ճյուղերն ու աճի մեծ պոտենցիալ ունեցող ընկերությունները կարողանում են օգտվել մեր ֆինանսական աջակցությունից:

Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը միայն միջոցների ներգրավում չի ենթադրում: Այն թույլ է տալիս կիրառել միջազգային լավագույն փորձը: Այս տեսանկյունից ի՞նչ ազդեցություն է ունեցել միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությունը Ամերիաբանկի վրա:

Ինստիտուցիոնալ ներդրողների հետ համագործակցությունը միանշանակ շատ ավելին է, քան պարզապես ֆինանսական միջոցների ներգրավումը: Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ մեր հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը ձևավորվել է 2 հիմնական գործոնի շնորհիվ. դրանք են կորպորատիվ կառավարման համակարգի շարունակական բարելավումը և ֆինանսական ցուցանիշների որոշակի մակարդակի մշտական ապահովումը: Նշեմ, որ օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելը դյուրին  չէ, բայց միևնույն ժամանակ շատ արդյունավետ է: Այդ համագործակցության տեմպն ապահովելու համար մեզ անհրաժեշտ են ճիշտ խթաններ և ուղենիշներ: Ձգտումը դեպի լավագույն միջազգային փորձի կիրառումը մեր ԴՆԹ-ի մեջ է, ինչը թույլ է տալիս ապահովել Ամերիաբանկի շարունակական աճն արդեն տասը տարուց ավելի: Տեղական կարգավորող մարմնի հսկողության ներքո աշխատելն ինքնին մեծ պատասխանատվություն է ենթադրում, սակայն կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, որ բարդ և բազմապրոֆիլ պայմանագրերի շրջանակներում աշխատելը շատ ավելի դժվար է: Համոզված եմ, որ մենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ ակտիվ համագործակցության ճիշտ ռազմավարություն ենք ընտրել: Այն  շատ կարևոր է մեզ համար և  թույլ է տալիս տարբերվել մեր մրցակիցներից, ապահովել կայուն բուֆերային կապիտալ, իրացվելիության բավարար դիրքեր, ունենալ ՀՀՄՍ համապատասխան հաշվետվողականության բարձրակարգ համակարգ: Իսկ այս ամենի հիմքում, իհարկե, մեր Բանկում ներդրված ռիսկերի կառավարման և կորպորատիվ կառավարման բացառիկ համակարգերն են:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում