Monday, 29 06 2026
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»

Առճակատումը՝ խիստ անցանկալի. Ծառուկյանի շուրջ զարգացումները՝ նոր փուլի սկիզբ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը լայնորեն քննարկվում է հասարակական-քաղաքական և փորձագիտական դաշտում։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը, հիշեցնենք, դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի վերջինս էլ դիմի Սահմանադրական դատարան, ու Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից։ Կուսակցությունը հիմք է ընդունել Ծառուկյանի վերջին հարցազրույցները, որոնցում նա խոսում է բիզնես ունենալ մասին: «Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի, և վերջ»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։

Տեսակետ կա, որ ՔՈ-ի ներկայացրած այս առաջարկը ամենևին էլ պատահական չէ և ամբողջությամբ տեղավորվում է իշխանության տրամաբանության և նպատակների շրջանակներում։ Այսինքն՝ ինչ-որ հարցերում իշխանությունը դժգոհություն ունի Ծառուկյանից և իր հաշիվները «փորձում է մաքրել» ՔՈ-ի միջոցով։

https://i.ytimg.com/vi/N24o3FMv2ik/maxresdefault.jpg

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը չի կարծում, թե Արարատ Միրզոյանը կդիմի Սահմանադրական դատարան, այդուհանդերձ, ըստ մեր զրուցակցի, խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանի անձի հետ չի կապված, «խնդիրը շատ ավելի խորն է, և խնդիրը Հայաստանի քաղաքական դաշտի ու կուսակցությունների կայացումն է։ Եթե մենք ուզում ենք՝ կուսակցությունները կայանան, իսկ դա շատ կարևոր է խորհրդարանական կառավարման համակարգում, մենք պետք է իսկապես բիզնեսը տարանջատենք քաղաքականությունից»։

Մանրամասնելով իր միտքը՝ Բաղդասարյանը նշեց. «Այսինքն՝ ոչ թե գործարարների մոտ պետք է թղթերով ամեն ինչ լավ լինի, այլ իսկապես խոշոր գործարարներն անձամբ չզբաղվեն քաղաքականությամբ կամ բիզնեսով։ Հասկանալի է, որ աշխարհի բոլոր երկրներում էլ խոշոր գործարարներ կան քաղաքականության մեջ, բայց ոչ՝ անձամբ։ Նրանք ունենում են կուսակցություններ, քաղաքական հետաքրքրություններ, բայց երբ անձամբ են ներկայացված լինում, դա վնասում է ամբողջ քաղաքական դաշտին ու նաև տվյալ քաղաքական ուժին, որովհետև ստացվում է մեկ լիդերի կուսակցություն, և այդ կուսակցության վարկանիշն ու հեղինակությունը ամբողջությամբ կախված է լինում այդ լիդերից»։

Ըստ Բաղդասարյանի՝ սա է պատճառը, որ Հայաստանում հնարավոր է, որ մի կուսակցություն մի ընտրություններում ստանա 70 տոկոս, հաջորդ ընտրություններում՝ 2 տոկոս: «Քաղաքակիրթ երկրներում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, նման բան պատկերացնելն անհնար է։ Եվ պատճառն այն է, որ այնտեղ իսկապես կայացած քաղաքական ուժեր ու կուսակցություններ են և ոչ թե մեկ հզոր անհատի շուրջ ստեղծված քաղաքական թիմ։ Եթե այդպիսի գործողություններ սկսվեն Հայաստանում, նպատակը պետք է լինի կուսակցությունների և քաղաքական դաշտի կայացվածությունը»,- նկատեց նա։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ եթե իսկապես իրավիճակը հասնի նրան, որ Ծառուկյանը մանդատը վայր դնի, կստեղծվի որոշակի լարվածություն, «ինչն ամեն դեպքում անցանկալի է։ Բայց ես հույս ունեմ, որ սա տևական գործընթացի սկիզբ է և միտված է նրան, որ եթե ոչ հիմա, ապա գոնե առաջիկայում կամ գոնե հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոշոր գործարարներն անձամբ չմասնակցեն քաղաքական գործընթացներին։ Հույս ունեմ, որ լարվածություն, առավել ևս՝ առճակատում, չի լինի։ Ամեն դեպքում, մենք լուրջ արտաքին մարտահրավերներ ունենք, սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, և բնավ ցանկալի չէր լինի, որ քաղաքական դաշտում ճեղքեր ու առճակատմամբ գծեր հայտնվեին»։

https://www.aysor.am/news_images/501/1500824_1/74.thumb.jpg

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ թավշա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում քաղաքական դաշտի տարբեր ուժերին «իրենց տեղը ցույց տալու» ուղղությամբ: «Հատկապես այն քաղաքական ուժերի, որոնք նախկին իշխանությունների հետ լավ հարաբերություններ են ունեցել, ու երբ ինքը ընդդիմադիր կեցվածք է ունեցել՝ իր կողքին չեն կանգնել։ Այդ ուժերից մեկը ԲՀԿ-ն է։ Այս ընթացքում ԲՀԿ-ի հետ կապված տարբեր այսպիսի դեպքեր են եղել, որոնք կարելի է բնութագրել որպես պրովոկացիա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Համբարյանն ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ այն քաղաքական ուժը, որը բարձրաձայնել է պարոն Ծառուկյանի գործարար լինելու փաստը և պահանջում է զրկել պատգամավորական լիազորություններից, դա արել է իր նախաձեռնությամբ։ Հնարավոր է՝ սուբյեկտիվ կարծիք եմ հայտնում, բայց, ըստ իս՝ նրանք շատ լավ համագործակցում են գործող իշխանությունների հետ և իշխանություններն էլ այդ բարձրաձայնումն օգտագործում են սեփական շահերի համար»։

Ըստ Համբարյանի՝ այժմ կարևոր է հասկանալ, թե հարցը ինչպիսի արձագանք կունենա Ազգային ժողովի մեծամասնության կողմից: «Միայն մեկ բան նշենք՝ նույն «Իմ քայլը» դաշինքում կան ձեռնարկատերեր, որոնք, իբրև թե, բիզնեսով չեն զբաղվում, բայց հենց իրենք են տնօրինում իրենց բիզնեսները, դրանք գրանցված են իրենց ընտանիքի անդամների անուններով։ Հայաստանը փոքր երկիր է, և բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ով ինչով է զբաղվում։ ԲՀԿ-ի շուրջ ստեղծված այս աղմուկը ես համարում եմ շինծու, ու սա ևս մեկ պատրվակ է, որ հասարակության ուշադրությունը շեղվի երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Մենք հերթական կեղծ օրակարգի ականատեսն ենք լինում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե իշխանությունն այսպես է վարվում, որովհետև մտավախություն ունի, որ Մարտի 1-ի դատավարության հետ կապված՝ Ծառուկյանը կարող է պրոքոչարյանական մարտավարություն որդեգրել, Համբարյանը նկատեց. «Եթե իշխանությունները գտնում են, որ Մարտի 1-ի դեպքերը քրեական հանցագործություն է, մեխանիկորեն քաղաքական ուժերի ներգրավվածությունն այդ ամենում շատ տարօրինակ կլինի։ Հիմա ինձ հետաքրքիր է՝ պարոն Ծառուկյանն ու իր ներկայացրած ուժը որպես ի՞նչ պետք է ներգրավվեն այդ ամենում։ Եթե իրենք ասում են, որ այդտեղ քաղաքականություն չկա, ու այդ ամենը պետք է ապաքաղաքական դիրքերից քննվի, ի՞նչ գործ ունի պարոն Ծառուկյանը ներքաշվի այդ իրադարձություններում։ Ես պետք է նշեմ, որ այսպիսի քայլերը կարող են էլ ավելի սրել ներքաղաքական իրավիճակը։ Ես լսում եմ երկու կողմերի վարկածները, բայց շատ լավ կլինի, որ նախքան ԱԺ-ում քննարկվելը՝ այս հարցը քննարկեն նաև իրավաբանները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում