Իսրայելը, պաղեստինցիների հետ վերսկսված խաղաղ բանակցությունների ֆոնին, կրկնապատկել է Հորդանան գետի արևմտյան ափին հրեական բնակավայրերի կառուցման ծավալները: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները:
Կենտրոնական վիճակագրական բաժնի զեկույցը հրապարակվել է երկուշաբթի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից մի քանի ժամ առաջ: Վերջինս նախօրեին նախազգուշացրել է, որ զանգվածային բնակարանաշինությունը վերոնշյալ տարածքում, իսրայելա-պաաղեստինյան երկխոսությունում առաջընթացի բացակայության պայմաններում, կսահմանափակի ԱՄՆ-ի հնարավորությունները՝ պաշտպանելու հրեական պետությունը միջազգային ասպարեզում:









































